Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. Դատախազություն
Հասարակություն
16:15 06/06/2026
Հայաստան

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2026 թվականի հունվարի 8-ի N 4-Ն որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում հայտարարել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Այդ մասին ասվում է ՀՀ Դատախազության տըարածածխ հաղորդագրության մեջ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ վարժական հավաքի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը զգուշացնում է, որ վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից չներկայանալը հանգեցնում է քրեական պատասխանատվության:

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար, եթե այն, ի թիվս այլնի, դրսևորվել է անձի կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ: Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder