Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը։ Այդ պատճառով Հայաստանում այսօր լռության օր է, արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն։
«Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով»,- հայտում են ԿԸՀ-ից։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում կլինեն հետևյալ հերթականությամբ՝
-
Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
-
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
-
«Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
-
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
-
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
-
«Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
-
«Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
-
«Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)
-
Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)
-
Հայ ազգային կոնգրես (Լևոն Զուրաբյան)
-
«Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
-
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
-
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)- ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը, քանի որ ինքնաբացարկ էր հայտնել այդ ուժը
-
«Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
-
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
-
«Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
-
«Հայաստան» կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
-
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)
-
«Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ Ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: