«Կոմո» և «Լանս» ակումբերի սկաուտները կհետևեն Տիկնիզյանին և Սպերցյանին Հայաստան-Ղազախստան խաղում
Սպորտ
12:15 06/06/2026
Հայաստան

«Կոմո» և «Լանս» ակումբերի սկաուտները կհետևեն Տիկնիզյանին և Սպերցյանին Հայաստան-Ղազախստան խաղում

«Կոմո» և «Լանս» ֆուտբոլային ակումբերի ներկայացուցիչները ներկա կլինեն Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև ընկերական խաղին, որը կկայանա այսօր Երևանում։  է «РБ Спорт»-ի հաղորդմամբ, իտալական և ֆրանսիական ակումբների սկաուտները կհետևեն հայկական թիմի խաղացողներ Էդուարդ Սպերցյանին և Նաիր Տիկնիզյանին առաջիկա խաղում։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականի երկու խաղացողների՝ Նաիր Տիկնիզյանի և Էդուարդ Սպերցյանի նկատմամբ «Կոմո» և «Լանս» ֆուտբոլային ակումբների հետաքրքրության մասին։

«Անձամբ ես կարծում եմ, որ Տիկնիզյանն ու Սպերցյանը կարող են խաղալ և՛ «Կոմոյի», և՛ «Լենսի» կազմում։ Ես նաև կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջողություն մաղթել Ղազախստանի դեմ խաղում, որպեսզի խաղին ներկա սկաուտները կրկին տեսնեն նրանց բարձր մակարդակը։

Ես կասկած չունեմ, որ ոչ միայն նրանք, այլև բոլոր խաղացողները շաբաթ օրը իրենց ամբողջ ներուժը կգործադրեն, քանի որ այս ամառային հանդիպումները, երբ տրանսֆերային պատուհանը բաց է, մի տեսակ խաղացողների շուկա են։ Այնպես որ, ես իսկապես հույս ունեմ, որ այս տրանսֆերները կիրականանան, քանի որ երկու ակումբներն էլ հաջորդ մրցաշրջանում խաղում են Չեմպիոնների լիգայում, որտեղ հիանալի կլինի տեսնել մեր խաղացողներից ավելի շատերին», -  «РБ Спорт»-ի հաղորդմամբ, ասել է Բերեզովկսին։ 

Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 6-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ:

Սպերցյանն այժմ «Կրասնոդարի» խաղացող է, իսկ Տիկնիզյանը Սերբիայի առաջնությունում հանդես է գալիս Բելգրադի «Կարմիր աստղի» կազմում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կոմո» և «Լանս» ակումբերի սկաուտները կհետևեն Տիկնիզյանին և Սպերցյանին Հայաստան-Ղազախստան խաղում