Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
Հասարակություն
17:38 06/06/2026
Հայաստան

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։

​Համայնքապետարանից հայտնում են.

«Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։

Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

​​Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

​0256 2 22 33 | 0256 2 23 61

​098 00 04 48 | 099 35 54 50»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ