Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուսամ՝ կգնամ Բաքու՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ եմ մեկնելու, Փարիզ էլ եմ մեկնելու, Թբիլիսիս էլ եմ մեկնելու, հույս ունեմ նաև, որ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին Բաքվում, մենք պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ իր զրույցում ասել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ՔՊ կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինայնը։
Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետության անկախության, ապագայի խաղաղության և երեխաների բարեկեցության ապահովման անհրաժեշտությամբ։
Նրա խոսքով, Հայաստանում կան ուժեր որոնք արհեստական լարվածություն են ստեղծում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։
Ի դեպ, Փաշինյանն մայրաքաղաքի թիվ 8/20 ընտրատեղամաս էր գնացել միայնակ՝ առանց կնոջ կամ երեխաների ուղեկցությամբ։ Սակայն նրան ուղեկցում էին ՊՊԾ աշխատակիցները։
Նրա պիջակին փակցված էր քարտեզը, որը նա քարոզարշավի ողջ ընթացքում բաժանեց մարդկանց։ Շատերը սա գնահատում են խախտում՝ հիշեցնելով, որ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։