Փաշինյանը շատ է խոսում «մարտի 1»-ի մասին, քանի որ իրեն թվում է՝ «մարտի 1»-ով ինքը սրբագրում է իր կողմից բերված 5000 զnhերը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
12:45 07/06/2026
Հայաստան

Փաշինյանը շատ է խոսում «մարտի 1»-ի մասին, քանի որ իրեն թվում է՝ «մարտի 1»-ով ինքը սրբագրում է իր կողմից բերված 5000 զnhերը. Ռոբերտ Քոչարյան

«Ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել։

Նա նշեց, որ որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:

«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ  հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-ասաց Ռ.Քոչարյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ վախկոտ  մարդ է, իսկ վախկոտ մարդն իր ֆոբիաները պրոեկտում է քաղաքացիների վրա. «Մտածում են՝ վախի մթնոլորտ տարածելով, կստանան իրենց ցանկալի արդյունքը։ Չի ստացվելու»։ 

Հարցին՝ եթե «Հայաստան» դաշինքը չստանա ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները, պատրա՞ստ է դաշինքն իր ձայները տալ ամենaշատ ձայներ ստացած ընդդիմադիր քաղաքական ուժին, Ռ.Քոչարյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Ինձ համար սա ակնհայտ է, նաև Սահմանադրության տրամաբանությունից է բխում»։ 

Ռ.Քոչարյանը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում «մարտի 1»-ի գործի մասին մեկ պատճառով. «Իրեն թվում է, թե «մարտի 1»-ով ինքը սրբագրում է իր կողմից բերված 5000 զոհերն ու հսկայական կորուստները։ 

Ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ, հիմա Նիկոլ Փաշինյանի՝ օրինական ձևով շատ-շատ երկար նստելու ժամանակ է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder