Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին ՀՀ բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։ Այդ մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հարկ եմ համարում ընդգծելու, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող քվեաթերթիկները գտնվում են արդեն իսկ կապարականքված քվեատուփերի մեջ։
Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։
Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ։
Հ.Գ. Ներքոհիշյալ ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է»,- նշել է նա։