Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոգ եղանակին կարևոր է ոչ միայն ջուր խմել, այլև կարգավորել սննդակարգը: Բժիշկ փորձագետ Օլգա Ուլանկինան NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է, թե ինչ սննդամթերքները կարող են օգնել պահպանել առողջությունը և լրացնել կորցրած էլեկտրոլիտները:
Մասնագետի խոսքով, շոգ եղանակին հատկապես օգտակար են հետևյալները.
• բանան
• չիր
• ընկույզ
• սեղանի հանքային ջուր
Այս սննդամթերքները օգնում են լրացնել էլեկտրոլիտների պակասը, որն առաջանում է ավելորդ քրտնարտադրության պատճառով։
Բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել սուրճից, ալկոհոլից և ծանր, ճարպոտ սննդից, որոնք բարձր ջերմաստիճանի դեպքում լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար։
Բժիշկը նշել է, որ շոգ եղանակին օրվա ընթացքում կարևոր է հաճախակի և հավասարաչափ ջուր խմել, և, եթե հնարավոր է, բացօթյա գործունեությունը հետաձգել մինչև երեկո։ Եթե պետք է դուրս գաք արևի տակ, գլխարկ կրել և օգտագործել արևապաշտպանիչ քսուք։