Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոսանքազրկումները չեն կարող ազդել ո՛չ քվեարկության ընթացքի, ո՛չ քվեարկության արդյունքների ամփոփման վրա․ ԿԸՀ նախագահ
«Հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել ո՛չ քվեարկության ընթացքի, ո՛չ քվեարկության արդյունքների ամփոփման վրա»,- այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով այսօր ընտրատեղամասերում արձանագրված հոսանքազզրկումներին։
«Մոտավորապես 3 թե 4 տեղամասերի հետ կապված զանգեր կար և արագ կարգավորում են։ Մի բան պիտի տեղեկացնեմ՝ բոլոր տեղամասերին տրված են հատուկ լեդ լամպեր՝ 2-ական, որոնք 10 ժամ կարող են լուսավորություն ապահովել։ Այսինքն՝ եթե էլ չասեմ՝ ժամանակակից հեռախոսները, տեխնիկայի պայմաններում, մեր նույնականացման սարքերը իրենք էլի գործում էին։ Առանց սնուցման իրենք մարտկոցներով գործում են։ Բոլոր տեղամասերի, թե այն տեղամասերը, որտեղից ուղիղ հեռարձակում էին իրականացնում՝ տեսախցիկները մարտկոցներով ապահովված են։ Այսինքն՝ նույնիսկ եթե այդ տարածքը հոսանքազրկվի և հեռարձակումը մենք չտեսնենք, ձայնագրությունն ընթանում է։ Այդ տեղամասում ինչ տեղի է ունենալու, ամբողջը ձայնագրվելու է, և ցանկացած ահազանգի կամ խնդրի դեպքում մենք կարող ենք ուղղակի, ամբողջը վերարտադրել ՝թե տեղամասում ինչ է կատարվել»,- ասաց Հովակիմյանը։