Գյումրիում պետք է մասնակցությունը ռեկորդային բարձր լինի. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:19 07/06/2026
Հայաստան

Գյումրիում պետք է մասնակցությունը ռեկորդային բարձր լինի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով կոչ է արել Գյումրու բնակիչներին ակտիվ մասնակցել ընտրություններին՝ ընդգծելով, որ բարձր մասնակցությունը կարող է նպաստել քաղաքական փոփոխությունների։

«Գյումրեցիներ ջան, գնացե՛ք ընտրությունների, մասնակցե՛ք ընտրություններին»,-նշել է նա՝ ընդգծելով,  որ անհրաժեշտ է ապահովել բարձր մասնակցություն․ «Գյումրիում պետք է մասնակցությունը ռեկորդային բարձր լինի, որ մենք կարողանանք փոփոխություն բերել Հայաստանում»։

Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ ընտրությունների վերջին ժամերին քաղաքացիները կլինեն առավել ակտիվ․ «Թող վերջին երեք-չորս ժամը լինի ռեկորդային բարձր մասնակցությամբ։ Դա է բերելու փոփոխություն։ Գյումրին է բերելու փոփոխություն ի թիվս այլոց»։

Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրողների 48.92 %-ը։ Շիրակի մարզում մասնակցությունը միջինից ցածր է՝ 46.23 տոկոս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder