Ոստիկանությունը ստացել է 44 զանգ, կրկնաքվեարկության 2 դեպքի մասին ահազանգ
Իրավունք
13:36 07/06/2026
Հայաստան

Ոստիկանությունը ստացել է 44 զանգ, կրկնաքվեարկության 2 դեպքի մասին ահազանգ

Մինչև ժամը 13․00-ն քվեարկության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունը ստացել է 44 զանգ ու արձանագրել է կրկնաքվեարկության 2 դեպք։ Այս մասին հայտնեց ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը՝ ավելացնելով, որ դրանց հիման վրակազմվել են հաղորդումներ ու ուղարկվել քննչական կոմիտե։ Եվս 53 դեպք գտնվում է ստուգման փուլում։

Ըստ նրա, մինչև ընտրությունները ոստիկանությունը ստացել է հանցագործության մասին 100 հաղորդում, որոնք մեծամասամբ վերաբերում էին ընտրակաշառք տալուն, ստանալուն, միջնորդությանը։ 

Արձանագրվել են նաև բարեգործությանը արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։ 

Վաչե Հովսեփյանը հայտնեց, որ ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանության թեժ գծին ստացվել է 44 զանգ, արձանագրվել է կրկնաքվերակության 2 դեպք, որոնցով կազմվել են հաղորդումներ ու ուղարկվել քննչական կոմիտե, ևս 53 դեպք գտնվում է ստուգման փուլում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder