Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երեք ծիրան կարող են, մնացածը՝ չգիտեմ»,- քվեարկությունից հետո ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Եվրամիությունը ընդունել Հայաստանի արտադրանքի մի մասը, որոնք չենք արտահանվի ՌԴ։
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումներին հայկական գյուղմթերքի, ծաղիկների արտահանման հետ կապված, Ս. Կարապետյանն ասաց. «Ես դա չեմ ընդունում, դրանից տուժվում են հայ գործարարները, հայ ժողովուրդը։ Ցանկացած երկրի կողմից ցանկացած քայլ, որից տուժում է հայ ժողովուդրը, ես դա չեմ կարող ընդունել»։
Հարցին՝ ի՞նչ խոսք կցանկանա փոխանցել Եվրամիությանը, Սամվել Կարապետյանն ասաց. «Լինեն հարուստ՝ բոլոր իմաստներով»։