Մեր հաղթանակը շատ մոտ է, վստահ եղեք․ Սամվել Կարապետյան
Քաղաքական
20:15 07/06/2026
Հայաստան

Մեր հաղթանակը շատ մոտ է, վստահ եղեք․ Սամվել Կարապետյան

Նարեկ և Սամվել Կարապետյանները հանդես են եկել ուղերձով։

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին ընտրությունները։Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս մեզ, որ Փաշինյանը պարտվում է»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ  հավելում է, որ  բացարձակ հաղթանակ տանելու համար  անհրաժեշտ է, որ բոլոր հանձնաժողովի անդամները,  վստահված անձինք ուշադիր հետևեն հաշվարկներին, բացառեն կեղծարարությունը։

«Մեր հաղթանակը շատ մոտ է, վստահ եղեք»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder