Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
224 անձի հանդեպ հանրային քրեական հետապնդում է սկսվել, 96-ը՝ ընտրակաշառք տալու, 107-ը՝ ստանալու համար. Դատախազությոն
Դատախազությունն ամփոփեց փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ստացված հաղորդումների ու քրեական վարույթների տվյալները։ Դրանց մեծ մասը վերաբերում են ընտրակաշառքներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նման տվյալներ հրապարակեց գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։
Նրա ներկայացմամբ, նշված ժամանակահատվածում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու 282 հաղորդում։ 165 դեպքով հարուցվել է քրեական վարույթ, 252 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են քրեական դատարան։
Պատգամավորության 12 թեկնածուի վերաբերյալ ԿԸՀ ներկայացվել է քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն, որոնցից 11-ի միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդության քննությունը սպասվում է առաջիկայում։
2026 թվականի հունիսի 7-ի ժամը 8-ի դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտելու առերևույթ հանցանքների վերաբերյալ 195 հաղորդման։ Նշված 195 հաղորդումից 32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ԱԱԾ-ից ստացվել է 1 հաղորդում, որն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ հարուցելու և հարցը լուծելու համար։ 99 նախաձեռնված քրեական վարույթ ունենք, 61-ով առկա տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ապագայում, 2 հաղորդում ստուգման նպատակով ուղարկվել է ոստիկանություն։
99 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 465 դեպքերից 213-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն և դրան հանցկացելուն, 184 դեպք ընտրակաշառք ստանալուն և դրան հանցակցելուն, 38-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն և դրան հանցակցելուն, 15-ը՝ազատ ընտրական իրավունքի իրացմանը խանգարելուն և դրան հանցակցելուն, նշված հանցագործության նախապատրաստմանը և փորձին, 9-ը՝ նյութապես հավաքին մասնկացելուն շահագրգռելուն և դրան հանցկացելուն։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 224 անձի նկատմամբ, այդ թվում, 96 անձի նկատմամբ ընտրակաշառք տալու և դրան հանցակցելու համար, 107 անձի նկատմամբ ընտրակաշառք ստանալու և դրան հանցակցելու համար, 15 անձի նկատմամբ բարեգործության արգելքը խախտելու համար, 6 անձի նկատմամբ հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կամ ընտրության իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու համար։
Մեղադրյալներից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Պատգամավորի 6 թեկնածուի վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու միջնորդություններ, որոնցից 5-ի միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը դեռևս քննության փուլում է։
Պատգամավորի թեկնածուներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, վերջինիս հայտնաբերել դեռևս չի հաջողվել։ 9 քրեական վարույթով 33 անձի վերաբերյալ մեղդրական եզրակացությունները հանձնվել են իրավասու դատարանին։