Քվեարկելու եմ հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելու. Սամվել Կարապետյան
Քաղաքական
11:26 07/06/2026
Հայաստան

Քվեարկելու եմ հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելու. Սամվել Կարապետյան

«Քվեարկելու եմ հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, այս պահին էլ շարունակվում են «Ուժեղ Հայաստանի»-ի ներկայացուցիչների կալանավորումներն ու ձերբակալությունները։

Անդրադառնալով ԿԸՀ ներկայացրած «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ներկայացրած դիմումին՝ Սամվել Կարապետյանն ուրախություն հայտնեց, «Նույնիսկ իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել իրավիճակն ու արեցին ճիշտ ընտրություն»։

Անդրադառնալով հարցին, թե ինչքա՞ն ընտրակաշառք են բաժանել, քանի որ իրավապահ մարմիններն ամեն օր ձայնագրություններ են հրապարակում, Կարապեռտյանը հերքեց ընտրակաշառ բաժանելու մասին տեղեկությունները՝ փաստելով, որ հակառակ դեպքում իրեն նորից բռնած կլինեին։









Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քվեարկելու եմ հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելու. Սամվել Կարապետյան