Ակնհայտ է, չէ՞, որ այն ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն, որ արդարացնեն այն ահռելի թվերը. Սերժ Սարգսյան
Քաղաքական
14:45 07/06/2026
Հայաստան

Ակնհայտ է, չէ՞, որ այն ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն, որ արդարացնեն այն ահռելի թվերը. Սերժ Սարգսյան

«Դուք լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, ասում էր հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։ Բա եթե զենքերը մետաղաջարդոն էին, մենք դրանով որոշի՞չ ուժ էինք»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծեց՝  զենքը ցուցադրելու համար չի, այն կռվելու համար է։

«Իսկ այդ մարդիկ, որ խոսում են, այդ զենքով քանի՞ մարտ են անցկացրել։ Այն, ինչ որ իրենք ցույց են տվել, ո՞վ կարող է ասել, այդ նմուշներից քանի՞ հատ ունենք, կամ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից ու հզոր, այդ, թե՞ իսկանդերը, օրինակ։

 Ակնհայտ է, չէ՞, որ այն ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն, որ արդարացնեն այն ահռելի թվերը, որոնք իբր գումարների տեսքով ծախսվել են պաշտպանության համար։ Այդ ամենը կպարզվի, երբ իշխանափոխություն կլինի և երբ մենք կարողանանք հետաքննել այդ ամենը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ է, չէ՞, որ այն ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն, որ արդարացնեն այն ահռելի թվերը. Սերժ Սարգսյան