Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը։ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ժամը 8.00-ին բացվում են բոլոր ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20։00-ն։
Ընդհանուր առմամ,բ ձևավորվել է 2005 տեղամաս, որից 9-ը՝ ՔԿՀ-ներում, մնացած մասը՝ համայնքներում։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում կլինեն հետևյալ հերթականությամբ՝
-
Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
-
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
-
«Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
-
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
-
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
-
«Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
-
«Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
-
«Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)
-
Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)
-
Հայ ազգային կոնգրես (Լևոն Զուրաբյան)
-
«Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
-
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
-
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)- ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը, քանի որ ինքնաբացարկ էր հայտնել այդ ուժը
-
«Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
-
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
-
«Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
-
«Հայաստան» կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
-
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)
-
«Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)
Հունիսի 6-ի դրությամբ, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։