Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ
Քաղաքական
15:04 07/06/2026
Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ԱԺ հերթական ընտրություններին  ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը։ Տվյալները հրապարակեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ 

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 488 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 283 հազար 601-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.38 տոկոսը։

Արագածոտնի մարզ - 39 հազար 691 ընտրող՝ 34,99 տոկոս

Արարատի մարզ - 72 հազար 243 ընտրող՝ 32,81 տոկոս

Արմավիրի մարզ -68 հազար 785 ընտրող՝ 30,39 տոկոս

Գեղարքունիքի մարզ - 57 հազար 422 ընտրող՝  32,29 տոկոս

Լոռու մարզ - 74 հազար 575 ընտրող՝ 34,96 տոկոս

Կոտայքի մարզ - 86 հազար 481 ընտրող՝ 35,95 տոկոս

Շիրակի մարզ -65 հազար 608 ընտրող՝ 31,57 տոկոս

Սյունիքի մարզ - 41 հազար 738 ընտրող՝ 39,02 տոկոս

Վայոց Ձորի մարզ - 16 հազար 878 ընտրող՝ 37,81 տոկոս

Տավուշի մարզ - 40 հազար 204 ընտրող՝ 38,87 տոկոս

Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը:

Հիշեցնենք նաև, որ 2021 թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել էին 695 հազար 626 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82 տոկոսը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ