Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը
Քաղաքական
08:03 07/06/2026
Հայաստան

Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել է  Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը։ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ժամը 8.00-ին բացվում են բոլոր ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20։00-ն։

Ընդհանուր առմամ,բ ձևավորվել է 2005 տեղամաս, որից 9-ը՝ ՔԿՀ-ներում, մնացած մասը՝ համայնքներում։ 

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում կլինեն հետևյալ հերթականությամբ՝

  1. Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)

  2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)

  3. «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)

  4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

  5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)

  6. «Միասնության թևեր» (Արման Թաթոյան)

  7. «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)

  8. «Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)

  9. Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)

  10. Հայ ազգային կոնգրես (Լևոն Զուրաբյան)

  11. «Հանրապետություն» (Արամ Սարգսյան)

  12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)

  13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)- ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը, քանի որ ինքնաբացարկ էր հայտնել այդ ուժը

  14. «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)

  15. Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

  16. «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)

  17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)

  18. «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)

  19. «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)

Հունիսի 6-ի դրությամբ,  ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը