10/50 տեղամասում ամուսինն ու կինը վիճել են. Ամուսինը թողել ու գնացել է. Սա խնդիր է առաջացրել հաշվարկի համար
Քաղաքական
21:17 07/06/2026
Հայաստան

10/50 տեղամասում ամուսինն ու կինը վիճել են. Ամուսինը թողել ու գնացել է. Սա խնդիր է առաջացրել հաշվարկի համար

10/50 տեղամասում այսօր արտառոց միջադեպ է գրանցվել։ Այս մասին  հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, որը ներկա է քվեաթերթիկների հաշվարկին։

Ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Եղիազարյանը, տեղամասում վիճել են կինն ու ամուսինը, ինչից հետո ամուսինը թողել է ու հեռացել։

«Կինը փորձեց նրա փոխարեն ընտրել, մենք դեմ դուրս եկանք, ասացինք՝ չի կարելի ընտրության գաղտնիությունը խախտել։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Ամուսինն ասաց, ես չէի ուզում գալ ընտրության, ծրարը վերցրեց, կտրոնը թողեց մեզ ու գնաց»,-իրավիճակն ու կտրոնների թվի անհամապատասխանությունն այսպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
10/50 տեղամասում ամուսինն ու կինը վիճել են. Ամուսինը թողել ու գնացել է. Սա խնդիր է առաջացրել հաշվարկի համար