ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքական
02:51 08/06/2026
Հայաստան

ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 523 տեղամասի արդյունքները։ 

Այդ տեղամասերում 117 հազար 484ընտրողից 51,16 %-ն իր քվեն տվել է ՔՊ–ին, 23,27 %-ը` «Ուժեղ Հայաստանին», 9,68%-ը` «Հայաստան» դաշինքին, 4,13  %-ը` ԲՀԿ–ին։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների  58,97 %-ը։  Հայաստանում  ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 2005 տեղամասեր։

Թարմացվող արդյունքները՝ հղումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder