Բյուջետայի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 մլրդ դրամով, ինչը էականությունից ցածր մեծություն է. Ջանջուղազյան
Տնտեսություն
13:01 08/06/2026
Հայաստան

Բյուջետայի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 մլրդ դրամով, ինչը էականությունից ցածր մեծություն է. Ջանջուղազյան

«Կուտակվել են հաշվեքննության բավարար ապացույցներ,  և ստացվել է ողջամիտ հավաստիացում առ այն, որ բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից և Հաշվեքննիչ պալատը ներկայացնում է հաշվեքննության արդյունքները»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։

Նա հեվելեց, որ բյուջեն ճշմարիտ է և էական պատկերն է ցույց տալիս։

«Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, սա չի նշանակում որ,  բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել առանց թերությունների կամ արձանագրված 10 բյուջետային կարգադրիչների հաշվետվություններում 34 խեղաթյուրումները, որոնք վերաբերել է 46 բյուջետային միջոցառումների, 11 տնտեսագիտական հոդվածների և գումարային արտահայտությամբ դրամարկղային ծախսի կամ ԱԺ ներկայացված և հրապարակված բյուջետայի կատարման հաշվետվության ցուցանիշը, խեղաթյուրված է եղել 29 մլրդ դրամ մեծությամբ։ Սա կազմում է բյուջեի 0.86 %-ը, ինչը էականությունից ցածր մեծություն է և չէր կարող ազդել կարծիքի վրա»,-հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահը։

 Նա նշեց, որ 29 մլրդ դրամից 28 մլրդ դրամը բյոջետային դասակարգմանը վերաբերող խեղաթյուրումներ են՝ այդ ծախսերը ներկայացված են եղել այնտեղ, որտեղ նախատեսված չեն եղել Ֆիննախի դասակարգման աղյուսակով։

«Եվ միայն 1 մլրդ դրամն է, որ վերաբերում է գումարի խեղաթյուրմանը։ Բացի այդ արձանագրվել են խեղաթյուրումներ այնպիսի ցուցանիշներում, որոնք չեն հրապարակվում»,- ասաց Ատոմ Ջաջուղազյանը։

Նրա խոսքով՝ դեբիտորական-կրեդիտորական պարտքեր և փաստացի ծախսերը նույնպես խեղաթյուրված են, մասնավորապես՝  37 մլրդ դրամ խեղաթյուրում կա փաստացի ծախսերի մասով։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder