ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքական
12:07 08/06/2026
Հայաստան

ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարաված տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի  համակարգն անում է, հարյուրերոդականով հաշվարկած կլորացնում է, այդ իսկ պատճառով որոշակի տարբերություն է լինում հազարերորդական մակարդակում»,- հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելով՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա հրապարակեց նախնական արդյունքները՝ նշելով, որ դեռ կա հաշվարկի, ճշգրտման հնարավարություն կա։ 

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է  2 միլիոն 507 հազար 216, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736՝  ընտրողների 58,94 տոկոսը։ 

Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալներով՝ 

«Քաղաքացիական պայմանագիր»՝  727 հազար 827 հազար՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝  340 հազար 88՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113՝  9, 934 տոկոս
 «Բարգավաճ Հայաստան»՝ 58 հազար 378՝  3,996 տոկոս

Ընտրական շեմը հաղթահարելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր 4 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։ 

ԿԸՀ կայքի արդյունքները՝

ԿԸՀ կազմած արձանագրությունը

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։

Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝   2503981 

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝  1237        

 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում  ընտրողների ընդհանուր թիվը՝  1178

Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2507216

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1477736

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 260510

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝204000

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1474041       

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368      

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1476409

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝201123

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝1128918

Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝17097

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստացած քվեները`

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25624

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33644

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58378

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5485

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1984

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3206

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15835

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2679

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5284

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`26567

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`727820

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`145113

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`6750

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7258

Անճշտությունների գումարային չափը`1279:

Ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է. քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ հունիսի 14-ին։


Աղբյուրը`Panorama.am
Placeholder