Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան
«Հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ն 2021 թվականի համեմատ ստացել է ՀՀ-ի ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն. «Սա պարտավորեցնող է։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի հարատևությունը, զարգացումը, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։
Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, քանի դեռ տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաև, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, և ակնհայտ է»։
Փաշինյանն ասաց, որ իրենց առաջնահերթ անելիքը ՀՀ քաղաքացիների պահանջն է՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից։
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից, քաղաքական դաշտում դա է մեր առանցքային անելիքը, նրանք գործունեության դաշտ չպետք է ունենան Հայաստանում»,- նշեց նա։