Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆիլիպինների հարավում՝ Մինդանաո կղզու ափերի մոտ, տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, իսկ 129 ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երկրաշարժը զգացվել է երկրի մի շարք նահանգներում և հարևան երկրներում։ Ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարվել էին ցունամիի նախազգուշացումներ, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ տարհանվել են ափամերձ շրջաններից։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ և այլ ենթակառուցվածքներ։ Որոշ վայրերում գրանցվել են շենքերի փլուզումներ, իսկ փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հայտարարել է, որ կառավարությունը ամբողջ ուժերով ներգրավված է աղետի հետևանքների վերացման գործում և օգնություն է տրամադրում տուժած շրջաններին։
Ֆիլիպինները գտնվում են Խաղաղ օվկիանոսի «Կրակի օղակի» շրջանում, որը համարվում է աշխարհի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկը։ Այդ պատճառով երկրում հաճախ են գրանցվում ուժեղ երկրաշարժեր և հրաբխային ակտիվություն։