Ընտրություններում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
02:24 08/06/2026
Հայաստան

Ընտրություններում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան

«Հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն  2021 թվականի համեմատ ստացել է ՀՀ-ի ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն. «Սա պարտավորեցնող է։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի հարատևությունը, զարգացումը, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։

Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, քանի դեռ տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․  «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաև, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, և ակնհայտ է»։ 

Փաշինյանն ասաց, որ իրենց առաջնահերթ անելիքը ՀՀ քաղաքացիների պահանջն է՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից, քաղաքական դաշտում դա է մեր  առանցքային անելիքը, նրանք գործունեության դաշտ չպետք է ունենան Հայաստանում»,- նշեց նա։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրություններում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան