Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան
Քաղաքական
02:42 08/06/2026
Հայաստան

Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան

«Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները։ Դա լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել. «Իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած են և բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա»։ 

«Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի»,- ասաց Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները. Փաշինյան