Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրեց ապօրինի իշխանազավթում. Էդգար Ղազարյան
Քաղաքական
21:33 09/06/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրեց ապօրինի իշխանազավթում. Էդգար Ղազարյան

«Ակնհայտ է, որ այն ընտրությունը որևէ կերպ չի կարելի համարել, այն անցել է անհավասար պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրեց ապօրինի իշխանազավթում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինիքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ այս ամբողջ ընթացքում Սամվել Կարապետյանը եղել է կալանքի տակ, չի կարողացել լիարժեք հանդիպումներ ունենալ ընտրողների հետ, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գտնվել են ուժեղ ճնշման և սահմանափակումների տակ։

«Տեղի է ունեցել իշխանազավթում և մենք դրա հետ չենք կարող համաձայնել»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով ընդդիմության՝ մանդատները չվերցնելու մասին հայտարարություններին՝ նա բացատրեց, որ ոչ մի խնդիր չի լինի ՔՊ-ի համար՝ 5 տարի ՔՊ-ն 67 պատգամավորով ԱԺ-ում հանգիստ կաշխատի ու աշխատավարձ կստանա։

 Էդգար Ղազարյանը բացատրեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը ընտրությամբ չի ավարտվել և պետք է շարունակվի, իսկ դրա դեպքում հենց հիմա մանդատներից հրաժարվելը զրկում է ԱԺ-ում պայքարելու հնարավորությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder