Մեկը 2000 ձայն է հավաքել, հեռախոսը միացնում է, սկսում է հոխորտալ՝ սենց արեք, նենց արեք... Լավ, դու այդ իրավունքն ունե՞ս. Սաղաթելյան
Քաղաքական
14:50 09/06/2026
Հայաստան

Մեկը 2000 ձայն է հավաքել, հեռախոսը միացնում է, սկսում է հոխորտալ՝ սենց արեք, նենց արեք... Լավ, դու այդ իրավունքն ունե՞ս. Սաղաթելյան

«Ես չգիտեմ, թե նախորդ 5 տարիներին Նիկոլի մոտ ով է աշխատել ընդդիմություն, չնայած գիտեմ, նաև՝ անվանական, բայց մենք կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով»,-հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանելով ընտրական շեմը չհաղթահարած որոշ ուժերի ղեկավարների հայտարարությունները, թե խորհրդարան մտած ուժերը շարունակելու են «Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատել»։

Նա բացատրեց, որ դաշինքը դեռ որոշում չունի մանդատները վերցնելու հարցում և այն կկայացնի ընտրությունների վերջնարդյունքները հրապարակելուց և խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերի հետ քննարկումից հետո։

 Սաղաթելյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով չհուսահատվել և չընկճվել։

«Իրականում ծանր մթնոլորտ է, թրքահպատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է իր իշխանությունը վերարտադրել»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով. «Ես տեսնում եմ՝ մեկը 2000 ձայն է հավաքել, հեռախոսը միացնում է, սկսում է հոխորտալ՝ սենց արեք, նենց արեք... Լավ, դու այդ իրավունքն ունես՝ ասես, թե ինչպես անենք»։

Նա հայտնեց, որ ընտրությւոններով «աշխարհը փուլ չի եկել» և պայքարելու բազմաթիվ ուղիներ կան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder