«Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել
Օրվա մամուլ
08:38 09/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռևս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել, ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երևան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սև գործը» և կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի` տեսնելով ընտրակեղծիքները:

Սակայն երեկ՝ մինչև երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին և անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասին` գոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder