Ցանկացած որոշում կայացնելիս՝ պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը և մեր երկրի առաջնային շահը․ Ղահրամանյան
Քաղաքական
19:55 09/06/2026
Հայաստան

Ցանկացած որոշում կայացնելիս՝ պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը և մեր երկրի առաջնային շահը․ Ղահրամանյան

«Ընտրություններից հետո Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են ընտրությունների արդյունքները և հնարավոր սցենարները։ Այդտեղ գլխավոր հարցերից մեկը, որ շոշափվում է ֆեյսբուքյան ակտիվի շրջանում, այն հարցն է, թե արդյոք «Ուժեղ Հայաստանը» որպես ընդդիմության լոկոմոտիվ պետք է վերցնի կամ չվերցնի մանդատները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Այնուհետև Ղահրամանյանը մի քանի արձանագրում անեց․ «Ուժեղ Հայաստանը պատասխանատու քաղաքական ուժ է և  ցանկացած որոշում կայացնելիս՝ մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը և մեր երկրի առաջնային շահը։Մյուս արձանագրումը՝ այս ընտրությունները ընթացել են տոտալ խախտումներով։ Խախտումներն արձանագրվել են ոչ միայն բուն քվեարկության օրը, այլև ամբողջ նախընտրական շրջանում, վարչական ապարատը և քրեական գործիքակազմը տոտալ կիրառվել է և մեր քաղաքական ուժի նկատմամբ զանգվածային հետապնդումների ալիք է եղել։Բուն քվեարկության օրն  արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգեր են հնչել մամուլում։ Դուք տեսել եք, թե ինչպես քվեարկության ավարտից հետո մի քանի տեղամասերում իրականացվել են զինծառայողների քվեարկություններ, որոնց միտումնավոր տեղամաս են բերել քվեարկության ավարտից հետո։ Ես այստեղ տեղադրել եմ այս տեսանյութը, որտեղ ամեն բան ակնհայտ է, նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder