Երբ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքականության դաշտեր, այդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ իշխանության տարանջատման սկսբունք կա. Փաշինյան
Քաղաքական
15:57 09/06/2026
Հայաստան

Երբ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքականության դաշտեր, այդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ իշխանության տարանջատման սկսբունք կա. Փաշինյան

«Հայաստանում մեզ ծանոթ պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ կառավարող կուսակցությունը և կառավարությունն ընտրությունների ազատ և արդար անցկացման(վերջին երեք բառերն արտաբերելիս կմկմում է) ջատագով է, իսկ ընդդիմությունը, որպես գործիք ունի ընդամենն ընտրությունների արդյունքների կեղծելը և կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը»,-կառավարության նիստի ֆորմատով հանդիպմանն ասաց՝ արդեն կանաչ փողկապով  ներկայացած Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր իրավապահ մարմիններին, ընտրությունների ժամանակ կատարած աշխատանքի համար։

«Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների անցկացման օրը պետք է անցկացնի բանտում»,-ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ եթե դրա համար պետք է օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները պետք է հիմա անհապաղ ձևով անել, բայց վերջում, կարծիք հայտնելով, որ դրա համար պետք չեն օրենսդրական փոփոխություններ՝ հավելեց.

«Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են առնվազն մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման օրը պետք է լինեն բանտում»։

Նա հորդորեց խղճահարության տեսարաններ չսարքել.

«Ես հասկանում եմ իշխանության տարանջատման սկզբունքը, բայց երբ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքականության դաշտեր և սկսում են ազդեցություն գործել, այդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ իշխանության տարանջատման սկսբունք կա։

Նա հայտարարեց, թե ինքը, որպես ՀՀ քաղաքացիների վստահություն ստացած մարդ («քաղաքացիների վստահություն» արտահայտությունն արտասանելիս կրկին կմկմում է) պահանջում է, որ հաջորդ ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետք է լինեն բանտում, անկախ նրանից, թե ինչ սոցիալական խմբի են պատկանում և հարստություն ունեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder