Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր հիմնական նպատակն է՝ պայքարը այս իշխանությունների դեմ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
«Շատերին մտահոգում է, թե ինչ որոշում է կայացնելու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը»,- այս հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեր է յուրաքանչյուր իրեն վստահված ձայնին։
«Ինքս մասնակցել եմ ձայների հաշվարկման գործընթացին և 2 ձայնի համար 2 անգամ վերահաշվարկ են պահանջել, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու ձայնը մեզ համար կարևոր է։ Համոզված եղեք, որ մեր թիմի բոլոր անդամները, ովքեր տարբեր ընտրատեղամասերում էին, նույն սկզբունքով էին այնտեղ։ Հիմա կարևորի մասին ուզում եմ, որ դուք համոզված լինեք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին, հավատարիմ է մնալու իր խոստումներին։ Մեր պայքարը շարունակելու ենք, որպեսզի այսօրվա իշխանությունները չլինեն։ Հիմա հարցը ձևաչափերի մասին է, բայց այն, որ այսօրվա իշխանությունները հայանպաստ չեն, հայկական չեն, այԼ սպասարկում են թուրքական շահերը, միանշանակ է։ Մենք, որպես ազգային ուժ, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, մեր հիմնական նպատակն է՝ պայքարը այս իշխանությունների դեմ»,- նշեց Հովսեփյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։