Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիացի երգիչ և դերասան Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է uեռшկան բռնnւթյшն մեղադրանքով
Ֆրանսիացի հայտնի երգիչ և դերասան Պատրիկ Բյուրելը երկուշաբթի օրը ձերբակալվել է՝ նրա դեմ ներկայացված բռնաբարության երկու նոր բողոքների շրջանակում։ Այս մասին հայնտնում է The Guardian-ը։
67-ամյա Բրյուելը, որը համարվում է ֆրանսիական փոփ մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը և իր կարիերայի ընթացքում թողարկել է բազմաթիվ հաջողված ալբոմներ, նկարահանվել ավելի քան 40 ֆիլմերում, ներկայումս հարցաքննվում է ընդհանուր առմամբ 13 ենթադրյալ «զոհերի» վերաբերյալ գործերի շրջանակում։
Դատախազության տվյալներով, երեք կին Բրյուելին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության փորձի մեջ, որոնք իբր կատրավել են1997, 2000 և 2001 թվականներին։ Բացի այդ, քննվում են նաև այլ կանանց կողմից ներկայացված հաղորդումները, որոնք վերաբերում են սեռական ոտնձգությունների, սեռական բռնությունների և բռնաբարությունների հնարավոր դեպքերին։
Երկու նոր բողոքները ներկայացվել են մայիսի 27-ին և հունիսի 3-ին։ Կանանց շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ դրանք վերաբերում են բռնաբարության մեղադրանքներին և դարձել են Բրյուելի ձերբակալության հիմքը։
Ֆրանսիական օրենսդրության համաձայն, ոստիկանությունը կարող է կասկածյալին հարցաքննության նպատակով պահել մինչև 48 ժամ։ Բրյուելը հերքում է իր հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ արտիստը կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստերն ու ապացույցները՝ իր անմեղությունը հաստատելու համար։
Ստեղծված իրավիճակի պատճառով Բրյուելը չեղարկել է իր առաջիկա համերգային շրջագայության մեծ մասը, որը նախատեսված էր սկսել այս ամիս Փարիզում։
Գործի քննությունը շարունակվում է, և մինչ այժմ որևէ վերջնական դատական որոշում չի կայացվել։ Ըստ իրավական սկզբունքների՝ Բրյուելը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանում։
Այս գործը հերթականն է Ֆրանսիայի մշակութային և կինեմատոգրաֆիական ոլորտում սեռական բռնության մեղադրանքների շարքում։ Վերջին տարիներին մի շարք հայտնի արվեստագետներ հայտնվել են նման հետաքննությունների կենտրոնում։ Նրանց թվում է նաև ֆրանսիական կինոյի լեգենդը՝ Ժերար Դեպարդիեն, որը նախորդ տարի դատապարտվել էր 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Նրա վերաքննիչ բողոքի քննությունը նախատեսված է նոյեմբերին։