Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Uեռակшն ոտնձգnւթյnւնների մեղադրանքների ֆոնին միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից՝ նրա դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների և պաշտոնեական չարաշահումների մեղադրանքների քննության ընթացքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Որոշումը կայացրել է դատարանի վերահսկողության մարմինը, իսկ Խանի հետագա ճակատագիրը կորոշեն միջազգային քրեական դատարանի 125 անդամ պետությունները հատուկ նիստում։ Վերջնական որոշման համար անհրաժեշտ կլինի երկու երրորդի մասնակցությունը։
Խանը հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ նրա պաշտպանները կասեցումն անվանել են «անօրինական և չհիմնավորված»։
Մեղադրանքները վերաբերում են կին աշխատակցի նկատմամբ ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծին։ Գործի շրջանակում ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայությունների գրասենյակը (OIOS) մեկ տարուց ավելի հետաքննություն է անցկացրել՝ հավաքելով հազարավոր էջերի ապացույցներ և վկայություններ։
Սկանդալը ծավալվում է միջազգային քրեական դատարանի նկատմամբ աճող միջազգային ճնշումների պայմաններում։ Հատկապես այն բանից հետո, երբ Խանը պահանջել էր ձերբակալման օրդերներ տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Գազայի պատերազմի ընթացքում ենթադրյալ հանցագործությունների համար։
Եթե անդամ պետությունները որոշեն հեռացնել Խանին պաշտոնից, նա կարող է բողոքարկել որոշումը միջազգային ատյաններում, ինչը կարող է վերածվել երկարատև իրավական պայքարի։