Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր
Հասարակություն
10:06 09/06/2026
Հայաստան

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Երևանում հունիսի 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder