Որ հասցեներում են վթարային ջրանջատումներ
Հասարակություն
09:40 09/06/2026
Հայաստան

Որ հասցեներում են վթարային ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը

ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Կարենիս, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր Գյուղ գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների և «Մաքրավան-Աբովյան» ջրատարից սնվող իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

ժամը 09:30- 13:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի գ.Մերձավան Երևանյան 1-11 շենքերի ջրամատակարարումը:

ժամը 09:30-ից մինչև հունիսի 10-ը 09:30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի ք.Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը:

ժամը 10:10-18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի ք.Ապարան Գր.Լուսավորչի, Հ. Թումանյան, Գրիբոյեդովի փողոցների ջրամատակարարումը:

ժամը 10:10-17:00-ն կդադարեցվի Շիրակի  մարզի ք.Արթիկ Անկախության, Տուֆագործների, Պռոշյանի, Բաբաջանյան փողոցների ջրամատակարարումը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder