Մանկшպղծության մեջ կասկածվող ռուս տղամարդը հանկшրծամшհ է եղել քննիչի աշխատասենյակում
Հասարակություն
17:21 09/06/2026
Աշխարհ

Մանկшպղծության մեջ կասկածվող ռուս տղամարդը հանկшրծամшհ է եղել քննիչի աշխատասենյակում

Ուրալի մարզում հետաքննություն է սկսվել մանկապղծության կասկածանքով ձերբակալված տղամարդու հանկարծակի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է E1.ru-ն։

Կասկածյալը հանկարծակի վատացել է Քննչական կոմիտեի քննիչի սենյակում։ Ավելի ուշ բժիշկները նրա գլխին և մարմնին կապտուկներ են հայտնաբերել, ինչպես նաև ներքին վնասվածքներ։ Հետաքննությունը կպարզի, թե ինչպես են ստացվել այդ վնասվածքները։

Լրագրողները նշում են, որ մահացածի ընտանիքից մնացել են կին և երեխաներ։ Նրա ենթադրյալ հանցակիցը, որը նույնպես ձերբակալվել է, կենդանի է։

E1.ru-ն հաղորդում է, որ հունիսի 4-ին ոստիկանությունը խուզարկել է տղամարդու տունը՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնության կասկածանքով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ SOBR-ի աշխատակիցները ձերբակալության ժամանակ կասկածյալի նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, որից հետո նա տարվել է Քննչական կոմիտե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder