Անձամբ դու, Նիկոլ, պետք է պատասխան տաս ընտրակեղծիքների համար. Մարուքյան
Քաղաքական
14:14 09/06/2026
Հայաստան

Անձամբ դու, Նիկոլ, պետք է պատասխան տաս ընտրակեղծիքների համար. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրենց ստացած ձայները կեղծել են։

Նա ցույց տվեց, օրինակ, Գեղարքունքի մարզի որոշ տեղամասերի արձանագրությունները, ըստ որոնց, իրենց ուժը ստացել է 1, 2, 6 ձայն, սակայն ԿԸՀ մուտք է եղել 0։

«Նիկոլը ԿԸՀ մուտքագրել է 0 ձայն։ Ինչու եմ ասում Նիկոլը, որովհետև այդ համակարգն իշխանությանն է պատկանում։

Ինչու է Նիկոլն այսպես կեղծել մեր տվյալները։ Ես չեմ ասում՝ մենք անցողիկ ուժ ենք, բայց ինքը կեղծել է։ Սա համապետական նշանակություն ունի. 2000 ընտրատեղամասերում նույնն բանն արել է։ Արել է՝ մեր թվի առաջ քիչ ձայն ցույց տալու համար, որպեսզի պետական ֆինանսավորման տակ չընկնենք, միայն իր պրոքիս ուժերը պետական բյուջեից փող ստանան, որ կարողանան գրասենյակ պահել մինչև մյուս ընտրությունները։

Էական  այն է, որ այս համակարգը դարձել է նաև ընտրակեղծարար։ Կեղծել են ընտրությունը, սրա համար պետք է բոլորը պատասխան տան, նաև անձամբ դու Նիկոլ, փաստը ձեռքից ցույց եմ տալիս»,- ասաց Մարուքյանը։ 

Նշենք, որ եթե կուսակցությունը ընտրություններում հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը, բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձամբ դու, Նիկոլ, պետք է պատասխան տաս ընտրակեղծիքների համար. Մարուքյան