ԳՇ պետը՝ զինվորների ուշ ժամին քվեարկելու մասին
Քաղաքական
12:44 09/06/2026
Հայաստան

ԳՇ պետը՝ զինվորների ուշ ժամին քվեարկելու մասին

«Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էին հունիսի 7-ին զինծառայողները սահմանված ժամից հետո մասնակցում ընտրություններին:

Նա նշեց, որ զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել։

Հիժեցնենք, որ հունիսի 7-ին քվեարկության ավարտից՝ ժամը 20։00-ից հետո էլ, զինվորականները շարունակել են մնալ  ընտրատեղամասում և քվեարկել։

«Նրանք, արդեն լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել։ Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել»,- ասել էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԳՇ պետը՝ զինվորների ուշ ժամին քվեարկելու մասին