Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս»,-հայտարարում է «Միասնության թևեր» քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։
Մի բան արդեն ակնհայտ է․ «Միասնության Թևեր»-ը ձևավորվել է որպես ազդեցիկ քաղաքական ուժ, և այդ իրողությունն այլևս հնարավոր չէ անտեսել։ Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։
Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ։
Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար։
Մենք աշխատում ենք։
Մենք չենք նահանջել։
Եվ մեր պայքարը շարունակվում է»։