Թրամփը պնդում է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է
Քաղաքական
20:10 10/06/2026
Աշխարհ

Թրամփը պնդում է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը լիովին համաձայնեցված է, Թեհրանը միայն պետք է ստորագրի փաստաթուղթը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք պարզապես պետք է ստորագրեն փաստաթուղթը։ Այն լիովին բանակցված է», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին, որը ուժի մեջ է մնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder