Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց
Քաղաքական
08:42 10/06/2026
Աշխարհ

Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց

Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց։ ԱՄՆ-ն ռազմական ու քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորել Իրանի հարավում, ինչից հետո Թեհրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին։ Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածները դադարել են։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իրանը հայտարարել է, որ «վճռական պատասխան» կտա ԱՄՆ-ի այսօրվա հարվածներին։

Իրանի պետական լրատվամիջոցները մերժում են ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման մասին վարկածը՝ այն անվանելով ընդամենը պատրվակ նոր ագրեսիայի համար։

Իրանական Tasnim News Agency գործակալության տվյալներով՝ Թեհրանը մտադիր է կատարել իր նախազգուշացումը և պատասխանել երկրի հարավային ափամերձ հատվածներում գտնվող օբյեկտների դեմ իրականացված հարվածներին։

Այս ֆոնին ամենահավանական թիրախները համարվում են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներն ու ռազմաբազաները Պարսից ծոցի երկրներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder