Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանի Ուտար Պրադեշի հյուսիսային նահանգում մայիսին ջերմաստիճանը գերազանցել է 48°C-ը։
Եվրանյուզի հաղորդմամբ, վերջերս կատարված ուսումնասիրության մեջ ընդգծվում է, թե որքան վտանգավոր է դառնում այս շոգի ալիքը։ Ըստ ուսումնասիրության, ծայրահեղ շոգ մեկ օրը Հնդկաստանում հանգեցնում է մոտավորապես 3400 ավելցուկային մահերի։ Ըստ «Frontiers in Environmental Health» ամսագրի, հինգօրյա շոգի ալիքով պայմանավորված, գրեթե 30,000 մահվան դեպք է գրանցվել։
Ջերմային նման ալիքները դառնում են ավելի հաճախակի, ավելի երկարատև և ինտենսիվ, քանի որ կլիմայի փոփոխությունը, որը պայմանավորված է հանածո վառելիքի այրմամբ, բարձրացնում է գլոբալ ջերմաստիճանը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ վերջին 11 տարիները՝ 2015-ից 2025 թվականները, եղել են ամենատաքը պատմության մեջ։