Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտաքին (մտքի չէ) թմբլիկությամբ աչքի (մտնող չէ) ընկնող նախ (արար չէ) պապիկյանը այնքան չի սիրում Հայաստանը, բանակը, մարդկանց՝ արժանիքներ, արդարություն, ազնվություն,... որ տղամարդկանց բանակ տանելը իր սրտով անգամ որպես բանտ-կալանավայր է պատերացնում։
Դրա համար հենց այդպիսի տղամարդու, լրագրող Նարեկ Խաչատրյանին ուրախ-ուրախ բանակ է «նստեցնում»։
Գիտեք՝ զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին կանչել են վարժական հավաքի։ ՔՊ-ի ՊՆ-ն, այսինքն՝ նիկոլ փաշինյանն ու սուրեն պապիկյանը, որ ընտրության համար «դաստիարակել» էին ընտրության տարած զինծառայողներին, հասկացել են, թե՝ ով գնաց բանակ, էլի իրենց կալանավորն է։
Որպես պատիժ։ քՊ-ն դրան վաղուց է դիմում, որովհետև ընդամենը այդպես է ընկալում։
«Արցախում ծառայած տղու համար 25-օրյա վարժական հավաքին մասնակցելը պատիժ չէ, այլ ՊԱՏԻՎ», ասում է Նարեկը ու նրան մեկնաբանություններով սեր ու հարգանք են հայտնել և հերոսամայրերը, և լրագրողները։
Նաև՝ անհանգստացողներ կան, որ քպ-ն վտանգավոր էլ կարող է դարձնել սեփական մոտեցումը։
Մարդիկ։
Անահիտ Ոսկանյան