Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես Պիկասոն եմ. Մոդելը դատի է տվել Քանյե Ուեսթին՝ ենթադրյալ սեռшկшն բնույթի բռնությшն համար
Ամերիկացի մոդել Ջենիֆեր Աննը, որը նախկինում մասնակցել է «America's Next Top Model» հեռուստաշոուին, դատական հայց է ներկայացրել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ պնդելով, որ 2010 թվականին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում նա ենթարկվել է ֆիզիկական և սեռական բնույթի ոտնձգությունների։ Այս մասին նա ասել է BBC-ի «Fame Under Fire» փոդքասթին տված հարցազրույցում։

Միջադեպը, ըստ մոդելի, տեղի է ունեցել «In for the Kill» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Աննը պնդում է, որ մինչ այդ տեղյակ չի եղել, որ Ուեսթը ներկա է լինելու նկարահանման հրապարակում։
Ուեսթի փաստաբանները չեն հերքում, որ նկարահանման հրապարակում նման տեսարան է եղել, սակայն պնդում են, որ այն հանդիսացել է «ինտենսիվ և սադրիչ թատերական ներկայացման» մաս։ Նրանց խոսքով՝ ռեփերը փորձել է վերարտադրել տեսարան «Ամերիկացի հոգեբան» ֆիլմից, և գործողությունները պետք է դիտարկվեն որպես ստեղծագործական արտահայտություն։
Մոդելը նաև նշել է, որ նկարահանման հրապարակում ներկա բազմաթիվ մարդիկ չեն միջամտել տեղի ունեցողին։ Նրա խոսքով՝ միջադեպն ավարտվել է այն բանից հետո, երբ Ուեսթը հայտարարել է. «Սա արվեստ է, ես Պիկասոն եմ», ապա հեռացել է։
Ռեփերը ներողություն է խնդրել իր պահվածքի համար և ասել, որ իր անկանոն վարքագիծը մասամբ պայմանավորված է աուտիզմի և բիպոլյար խանգարման նախկին ախտորոշումներով։
Հայցը ներկայացվել է 2024 թվականի վերջին՝ Նյու Յորքի սեռական բռնության զոհերի պաշտպանության մասին օրենքի շրջանակում։ Գործը դեռևս չի քննվել դատարանում։ Ուեսթի պաշտպանները պահանջել են կարճել հայցը՝ պնդելով, որ վիճարկվող գործողությունները տեղի են ունեցել արվեստի ստեղծման գործընթացում և պաշտպանվում են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ։
Մինչ այժմ դատարանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ գործը շարունակում է մնալ դատական քննության փուլում։