Վնասվածքաբանը բացատրել է նեղ կոշիկներ կրելու հետևանքները
Առողջություն
17:38 10/06/2026
Աշխարհ

Վնասվածքաբանը բացատրել է նեղ կոշիկներ կրելու հետևանքները

Վնասվածքաբան Միխայիլ Բոլոտնիկովը «Հիմա դու գիտես» սյունակում բացատրել է նեղ կոշիկներ կրելու հնարավոր հետևանքները։

«Մեկ կամ երկու չափս փոքր կամ մատի հատվածում նեղացող կոշիկները կարող են հանգեցնել կոշտուկների, կրնկային խիթերի և հոդերի խնդիրների, այդ թվում՝ ոտնաթաթի փոքր հոդերի արթրոզի և նույնիսկ ծնկի հոդերի արթրոզի։ Երակային արտահոսքի խանգարման պատճառով կարող են զարգանալ նաև այտուցներ և երակների լայնացում», - ասել է մասնագետը։

Բժիշկը հավելել է, բացի այս հետևանքներից նաև, մեջքը հաճախ ցավում է, քանի որ ոտնաթաթի սխալ դիրքը փոխում է կոնքի դիրքը և առաջացնում քրոնիկ մկանային լարվածություն:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder