«Հրապարակ». ՔՊ-ի ներսում արդեն սկսել են պաշտոններ բաժանել
Օրվա մամուլ
08:25 10/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում արդեն սկսել են պաշտոններ բաժանել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։

ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին և քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի և չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder