Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ահազանգեր ունենք, որ մարդիկ ծրարում 16 քվեաթերթիկը դրած ներս են մտել. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության տրամադրության տակ են բազմաթիվ տեսանյութեր, արձանագրություններ և այլ փաստական տվյալներ, որոնք, վկայում են ընտրական գործընթացում տեղի ունեցած «էական խախտումների շարանի» մասին։ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը՝ խոսելով ընտրությունների ընացքում վարչական ռեսուրսի կիրառման մասին։
Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դուրս են հանել չքվեարկած քվեաթերիկիները, եղել են դեպքեր, երբ արդեն ծրարի մեջ դրված 16 համարի քվեաթերթիկը դրած ներս են մտել։
«Եթե ունեք փաստ, ապացույցների խախտումների վերաբերյալ, ներկայացրեք։ Մենք երաշխավորում ենք կոնֆիդենցիալությունը, որովհետև փորձում ենք վեր հանել այն մեխանիզմները, որոնք, մեր համոզմամբ, աշխատեցվել են»,- նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվել են ընտրողների նկատմամբ ճնշումների, ուղղորդումների և ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։
«Մարդիկ նախապես ստուգել են, որ ցուցակներում կան, բայց ընտրության օրը հայտնաբերել են, որ արդեն ստորագրված են իրենց փոխարեն։ Այսինքն՝ արհեստական եղանակով խոչընդոտում են մարդկանց ընտրելու իրավունքը»,- ասաց նա։
Մելոյանը մտահոգիչ է համարեց նաև ընտրատեղամասերի հասցեների փոփոխությունները։
«Բազմաթիվ ահազանգեր ունենք, որ քաղաքացիների մշտական տեղամասերը տեղափոխվել են։ Մարդիկ սովորության ուժով գնում են իրենց նախկին ընտրատեղամաս, սակայն տեղում պարզվում է, որ այն այլևս այնտեղ չէ»,- նշեց թեկնածուն։
Նրա ներկայացմամբ՝ խախտումներ են արձանագրվել նաև ընտրատեղամասերում քվեաթերթիկների ներկայացման կարգի հետ կապված։
«Եղել են դեպքեր, երբ 3-րդ համարի քվեաթերթիկը սեղանին դրված չի եղել։ Դա կարող է թվալ տեխնիկական բնույթի խախտում, բայց երբ թեկուզ մեկ քվեաթերթիկի հասանելիությունն է սահմանափակվում, դա արդեն էական բովանդակային խախտում է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների հնարավոր ներգրավվածությանը՝ Մելոյանը պնդեց. «Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են քաղաքացիներին ուղղորդում, քաշքշում, բղավում նրանց վրա։ Սա ընտրական գործընթացի նկատմամբ լուրջ միջամտություն է»։