Հնդկաստանում շոգը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել
Աշխարհում
11:18 10/06/2026
Աշխարհ

Հնդկաստանում շոգը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել

Հնդկաստանի Ուտար Պրադեշի հյուսիսային նահանգում մայիսին ջերմաստիճանը գերազանցել է 48°C-ը։

Եվրանյուզի հաղորդմամբ, վերջերս կատարված ուսումնասիրության մեջ ընդգծվում է,  թե որքան վտանգավոր է դառնում այս շոգի ալիքը։ Ըստ ուսումնասիրության, ծայրահեղ շոգ մեկ օրը Հնդկաստանում հանգեցնում է մոտավորապես 3400 ավելցուկային մահերի։ Ըստ «Frontiers in Environmental Health» ամսագրի, հինգօրյա շոգի ալիքով պայմանավորված,  գրեթե 30,000 մահվան դեպք է գրանցվել։

Ջերմային նման ալիքները դառնում են ավելի հաճախակի, ավելի երկարատև և ինտենսիվ, քանի որ կլիմայի փոփոխությունը, որը պայմանավորված է հանածո վառելիքի այրմամբ, բարձրացնում է գլոբալ ջերմաստիճանը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ վերջին 11 տարիները՝ 2015-ից 2025 թվականները, եղել են ամենատաքը պատմության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանում շոգը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել